Իրանական շուկա մուտք գործելը շատ դժվար է. Կարեն Իվանով

Sputnik
Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումից շուրջ 1 տարի է անցել, բայց համաձայնագիրը դեռ լիարժեք չի գործում, առևտրային խոչընդոտներն էլ վերացված չեն. Sputnik Արմենիային ասել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։
Նրա կարծիքով՝ Իրանի գործարար հանրությունը դեռ լիովին չի ընկալու համաձայնագրի նշանակությունը, և այդ երկրի իշխանությունները պետք է տեղեկատվական աջակցություն ապահովեն։
ԵԱՏՄ անդամ երկրների գործարարների համար ևս Իրանի ներքին կարգավորումները մեծ մասամբ անծանոթ ու անհասկանալի են։ «Տարբեր սահմանափակումների և պատժամիջոցների պատճառով Իրանը ստեղծել է իր ներքին տնտեսությունը, արտադրության ամբողջական ցիկլը, և իրանական շուկա մուտք գործելը շատ, շատ դժվար է», - ասել Է Կարեն Իվանովը։