Թվայնացման գործընթացում պետք է հիմնվել միայն սեփական ուժերի ու տեխնոլոգիաների վրա. Միխայիլ Միշուստին

Sputnik
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստի իր ելույթում ներկայացրել է թվայնացման ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը։
Նրա խոսքով` Ռուսաստանը շուտով կսկսի 4G և 5G բազային կայանների սերիական արտադրությունը, որոնք աշխատելու են տեղական ծրագրային ապահովմամբ:
«Համակարգերի թվայնացման գործընթացում պետք է հիմնվել միայն սեփական ուժերի ու տեխնոլոգիաների` սեփական արտադրանքի վրա»,– ասել է Միշուստինը։
Նշենք, որ Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանն այս տարի կրում է «Թվայնացումը ժամանակակից իրողություններում՝ հրամայական չորս ազատությունների ապահովման համար» խորագիրը: