Եթե դա տեղի չի ունենում, ապա դա ոչ թե թվայնացում է, այլ իմիտացիա է. Նիկոլ Փաշինյան

Sputnik
Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանն այս տարի կրում է «Թվայնացումը ժամանակակից իրողություններում՝ հրամայական չորս ազատությունների ապահովման համար» խորագիրը: ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներն այս առիթով իրենց ելույթներում ներկայացրել են թվայնացման օրակարգի շուրջ իրենց տեսլականները։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ թվային համակարգը պետք է հիմնված լինի վստահության ու անվտանգության սկզբունքների վրա։
«ԵԱՏՄ–ում թվային համակարգերը պետք է մարդկանց ու բիզնեսի լինեն գործնականում կիրառելի, օգտակար և արդիական։ Եթե դա տեղի չի ունենում, ապա դա ոչ թե թվայնացում է, այլ իմիտացիա է»,– ասել է Փաշինյանը։