Հայաստանը` որպես զարգացող տուրիստական երկիր, կարող է օրինակ լինել ԵԱՏՄ–ի համար. Էռնար Բակենով

Sputnik
Հայաստանը` որպես զարգացող տուրիստական երկիր, կարող է օրինակ լինել ԵԱՏՄ մյուս երկրների համար. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն Էռնար Բակենովը։
Երևանում գումարված Եվրասիական տնտեսական համաժողովի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքային քննարկումների ժամանակ հայտարարվել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար մշակվում է զբոսաշրջության զարգացման միասնական հայեցակարգ։ Այն ներռելու է Եվրասիական զբոսաշրջային երթուղիներ, միասնական չափորոշիչներ, զբոսաշրջիկների համար անվտանգության ապահովման միջոցառումներ։
«Միջազգային հետազոտությունների համաձայն` զբոսաշրջիկների 70 տոկոսը նախընտրում են 4-5 ժամանոց թռիչների հեռավորությամբ ուղղություններ։ ԵԱՏՄ երկրները հենց այդպիսի աշխարհագրական հեռավորություն ունեն»,– նկատել է Բակենովը։
Նա նաև նշել է, որ փորձագիտական գնահատականներով`աշխարհում ՀՆԱ–ի 50 տոկոսն ապահովում է զբոսաշրջությունը, որի զարգացումը խթանում է տնտեսության շուրջ 50 տարբեր ոլորտներ։