Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն Կուրսկում մեկ օրում հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի սահմանահատման 5 փորձ

Ոչնչացվել են երեք մարտական զրահապատ մեքենա, ամերիկյան արտադրության M-88 զրահապատ վերանորոգման-տարհանման մեքենա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Ռուսական զորքերի «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները ավիացիայի և հրետանու աջակցությամբ մեկ օրում հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի՝ սահմանը հատելու հինգ փորձ «Նոր ուղի» բնակավայրի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Բանակային ավիացիայի և հրետանու կրակի աջակցությամբ հետ են մղվել Ուկրաինայի զինված ուժերի հինգ փորձերը՝ ճեղքել Ռուսաստանի Դաշնության սահմանը «Նոր ուղի» բնակավայրի ուղղությամբ։ Հակառակորդի կորուստները կազմել են ավելի քան 30 մարդ՝ սպանված և վիրավոր, ոչնչացվել են երեք մարտական զրահապատ մեքենա, ամերիկյան արտադրության «M-88» զրահապատ վերանորոգման և տարհանման մեքենա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։