Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել է ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան Հարությունյանին

ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը. Արխիվային լուսանկար
Վաղարշակ Հարությունյանը ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվել էր 2022 թ. հունվարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բարեկամության» շքանշանով պարգևատրել է ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։
Վաղարշակ Հարությունյանը ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվել էր 2022 թ. հունվարին։ 2024թ–ի օգոստոսին նրան փոխարինեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը։