Կապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատարը. տուժածների վիճակը ծանր է

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան Սյունիքի մարզի Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին բախվել են «Toyota» (վարոդ՝ Կ. Ս.) մակնիշի ավտոմեքենան և «Iveko» (վարորդ՝ Հ. Ղ.) մակնիշի բեռնատարը, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Iveko» մակնիշի բեռնատարը
Հաղորդվում է, որ վթարի արդյունքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրահեռացման առվի մեջ:
«Toyota» մակնիշի ավտոմեքենան
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լ. Դ.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Խոշոր վթար Ուջան գյուղում. բախվել են 2 մարդատար, 2 բեռնատար մեքենաներ, կան տուժածներ