ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. «Իզվեստիա»-ի ռազմական լրագրող Դենիս Կուլագան վիրավորվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Չասով Յար քաղաքի մոտ, հայտնում է «Իզվեստիան»:
Միջադեպի մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 30-ին։ Նախնական տվյալներով՝ կվադրոցիկլով նկարահանումներից վերադառնալիս Կուլագայի վրա է ընկել FPV-դրոնը։
«Իզվեստիա»ն- հայտնում է, որ լրագրողը ստացել է երկու ոտքերի բեկորային վնասվածքներ, ինչպես նաև այրվածքներ և կոտրվածքներ: Չնայած վնասվածքներին՝ նա շարունակել է առաջին օգնություն ցուցաբերել ուղեկցող վիրավոր սպաներին։
Այժմ Կուլագան հիվանդանոցում է, նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Ինչպես ինքն է հայտնել, առաջին բուժօգնությունն ստացել է Արտյոմովսկում։ Բժիշկները հանել են բեկորների մի մասը, սակայն որոշները դեռ մնում են մարմնում։
«Պայթյունի ալիքի պատճառով ստացել է աջ և ձախ ոտքերի կոտրվածք՝ բեկորային խոցումներով։ Դեմքն ու ձեռքերն ստացել են այրվածքներ։ Սա, հավանաբար, կարելի է անվանել ամենափոքր հետևանքը տեղի ունեցած միջադեպի համեմատ», - լրագրողի խոսքերը մեջբերում է «Իզվեստիան»։
Ավելի վաղ ВГТРК -ի ռազմական լրագրող Եվգենի Պոդդուբնին էր հրաշքով ողջ մնացել։