ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Իտալիայի Բարի քաղաքում բացվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության (իրավասությունը՝ ողջ Պուլիայի շրջանում)։ Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
Պատվավոր հյուպատոս է նշանակվել Դարիո Ռուբեն Թիմուրյանը։
«Բարիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը դառնալու է Պուլիայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի և Պուլիայի շրջանի միջև գիտական, մշակութային, կրթական, տնտեսական և առևտրային համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնությունների հղման վայրը»,– իր ելույթում ասել է Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը:
Նշենք, որ ՀՀ–ն պատվավոր հյուպատոսություն ունի նաև Իտալիայի Վենետոյում։