«Հզբոլլահի» նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Հասան Նասրալլայի զարմիկը

Նա ավելի վաղ զբաղեցնում էր շարժման գործադիր խորհրդի ղեկավարի պաշտոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. «Հզբոլլահի» նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Հաշեմ Սաֆի ադ-Դինը՝ իսրայելական ավիահարվածից զոհված Հասան Նասրալլայի զարմիկը։ Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Նվում է, որ նա ավելի վաղ զբաղեցնում էր շարժման գործադիր խորհրդի ղեկավարի պաշտոնը։
Հիշեցնենք` Նասրալլան սպանվել է սեպտեմբերի 27–ին Բեյրութի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։ Իսրայելի պաշտպանության բանակը, իսկ այնուհետև նաև «Հզբոլլահ» շարժման ներկայացուցիչները հաստատել էին «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահվան մասին տեղեկությունը:
Ավիահարվածը հասցվել է «Հզբոլլահի» ղեկավարության խորհրդակցության ժամանակ։ Ինչպես պնդում է Al Hadath հեռուստաալիքը, վկայակոչելով իսրայելական աղբյուրները, շիական կազմակերպության շտաբի վրա հարձակման ժամանակ հզոր ավիառումբեր են կիրառվել բունկերները խոցելու համար։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր և տասնյակ տուժածներ:
Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութին ճշգրիտ հարվածներ հասցնելու մասին