Հայաստանում բացվել է ամենախոշոր իրանական առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում

ՀՀ–ում Իրանի դեսպանը վստահ է, որ իրանական առևտրի կենտրոնի շնորհիվ մեծ թափ կհաղորդվի 2 երկրների տնտեսական և առևտրային հարաբերություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում բացվել է ամենախոշոր իրանական առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում։ Այսօր կենտրոնի կարմիր ժապավենը կտրել են Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Մեհդի Սոբհանին վստահ է, որ այս առևտրի կենտրոնը ևս մեկ անգամ վկայում Իրանի և Հայաստանի միջև խորը բարեկամական հարաբերությունների մասին։
ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին առևտրի կենտրոնի բացմանը
«Լիահույս եմ, որ իրանական առևտրի կենտրոնի շնորհիվ մեծ թափ կհաղորդվի 2 երկրների տնտեսական և առևտրային հարաբերություններին։ Առևտրային, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտում 2 երկրների միջև հարաբերությունները շատ լուրջ կապիտալ կստեղծեն 2 երկրների ժողովուրդների համար»,–ասաց նա։
Դեսպանը հիշեցրեց, որ Իրանի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը թռիչքային աճ է գրանցել ու վստահեցրեց, որ իրանական կողմը վճռական է օգտվելու երկու երկրների միջև առկա բոլոր հնարավորություններից ու պոտենցիալից` ցանկացած ոլորտում։