Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության մակարդակը բավարար չէ

Քննարկվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության մակարդակը չի համապատասխանում քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին: Այս մասին ընգծվել է Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի հանդիպման ժամանակ։ Հայնտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Կողմերը այս համատեքստում քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։