ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը պատրաստ է կրկին դիտարկել ծխախոտի անդեմ տուփերի (առանց պիտակների և նկարների` սպիտակ) վերաբերյալ Հայաստանի առաջարկները: Այս մասին Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողներին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին։
Որոշ ժամանակ առաջ Հայաստանն առաջարկել էր արգելել ԵԱՏՄ տարածքում իրացվող ծխախոտի փաթեթավորման վրա որևէ լոգոտիպ և ֆիրմային պատկեր տեղադրել:
Այս առաջարկը մերժվեց, բայց մինչև հուլիսի 1-ը Հայաստանը ժամանակ ուներ այդ առումով կիրառել ոչ թե Եվրասիական, այլ ազգային չափանիշը:
Այսօրվա դրությամբ միասնական պահանջները (արտադրողներին չեն պարտավորեցնում հրաժարվել տարբերանշանից) գործում են ԵԱՏՄ ողջ տարածքում։ Բայց յուրաքանչյուր երկիր առաջվա պես իրավունք ունի իր նախաձեռնությունները ներդնել։
Եթե այդպիսի առաջարկը, որն ընդունելի կլինի մյուսների համար, ձևակերպվի, այն կդիտարկվի սահմանված կարգով։