Բերբոքի կարծիքը չի ազդի կանցլեր Շոլցի՝ Կիևին Taurus հրթիռներ մատակարարելու մերժման վրա

Taurus հրթիռները մատակարարելու համար դաշնային կառավարությունում կոնսենսուս է պահանջվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի կարծիքը չի ազդի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Ուկրաինային Taurus հրթիռներ չմատակարարելու որոշման վրա։ Այս մասին հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբենշթրայթը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Բերբոքը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում պաշտպանել էր Ուկրաինային հեռահար հրթիռներ փոխանցելու և Ռուսաստանի տարածքում դրանք օգտագործելու գաղափարը:
Հեբենշթրայթն ընդգծել է, որ Շոլցի դիրքորոշումն այս հարցում մնում է անփոփոխ:
«Դաշնային կանցլերն արդեն վաղուց հստակ դիրքորոշում է որդեգրել այս հարցի վերաբերյալ, և այն մնում է ուժի մեջ», - հայտարարել է Հեբեշթրայթը:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեբաստիան Ֆիշերը նաև նշել է, որ Taurus հրթիռների մատակարարման համար դաշնային կառավարությունում կոնսենսուս է պահանջվում:
Հեբենշթրայթը պարզաբանել էր, որ Ռուսաստանի տարածքին հարվածելու հնարավորության մասին ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում անցկացվող քննարկումները չեն վերաբերում գերմանական զենքին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել էրր քննարկել միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության թարմացման հարցը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել, եթե հակառակորդը կրիտիկական սպառնալիք է ստեղծում ինքնիշխանության համար, նույնիսկ սովորական սպառազինություն օգտագործելով: Պուտինը հավելել է, որ ոչ միջուկային պետության ագրեսիան, եթե այն տեղի է ունենում միջուկային պետության մասնակցությամբ, պետք է դիտարկել որպես համատեղ հարձակում ՌԴ-ի վրա:
Գերմանիայի կանցլերը ամենաբարձր աշխատավարձն է ստանում ԵՄ երկրների ղեկավարների շրջանում
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ նման որոշումները կայացվում են Ուկրաինայի հակամարտությունում Արևմուտքի ներգրավվածության աճի և «Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու» մասին Կիևի «անիրատեսական» հայտարարությունների պատճառով: