Հայկական ընկերությունները ԵԱՏՄ-ի կոոպերացիոն նախագծերին մասնակցելու մեծ ներուժ ունեն․Տերյան

Sputnik
«Հայկական ընկերությունները ԵԱՏՄ-ի կոոպերացիոն նախագծերին մասնակցելու մեծ ներուժ ունեն»,-Երևանում ընթացող ԵԱՏՄ 3-րդ համաժողովի պանելային քննարկմանը նշել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը:
Նրա խոսքով՝ աջակցության մեխանիզմներն արդյունավետ գործիք կդառնան ԵԱՏՄ-ի անդամ երկրների ձեռնարկությունների կողմից ռազմավարական կարևոր նախագծերի իրականացման համար՝ զգալիորեն ավելացնելով երկրների միջև փոխադարձ ներդրումները:
«Մենք բավականին մեծ ակնկալիքներ ունենք այս գործիքից և հուսով ենք, որ հայկական արդյունաբերական ձեռնարկությունները կօգտվեն տվյալ նախագծի ընձեռած հնարավորություններից»․-հավելել է փոխնախարար Տերյանը:
Ըստ պաշտոնյայի՝ Հայաստանում կոոպերացիոն նախագծերի նախաձեռնողներ կարող են դառնալ մետաղական, շինանյութերի, մասնավորապես` ջերմամեկուսացման (բազալտ, պեռլիտ) ձեռնարկությունները: