Իրանը գոնե այս փուլում չի ցանկանում ներգրավվել պատերազմի մեջ․Միսակյան

Sputnik
Անցած շաբաթավերջին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններից մեկում իսրայելական զիունժի ավիահարվածների հետևանքով սպանվեց «Հըզբալլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը։ Տարածաշրջանի ճակատագիրը կորոշեն դիմադրության ուժերը՝ Հըզբոլլահի գլխավորությամբ, շաբաթ օրը հայտարարեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։
Իրանի հոգևոր առաջնորդը մահմեդականներին կոչ արեց համախմբվել ընդդեմ Իսրայելի։ «Բոլոր մահմեդականները պարտավոր են հպարտորեն կանգնել Լիբանանի ժողովրդի և «Հըզբոլլահի» կողքին և իրենց բոլոր ռեսուրսներով օգնել նրան»,-հայտարարել է այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին:
Կանսա՞ արդյոք մահմեդական աշխարհը Իսրայելի դեմ համախմբվելու այաթոլայի կոչին, և որքանո՞վ է հնարավոր, որ Իրանը ներգրավվի պատերազմական ակտիվ գործողությունների մեջ, այս և այլ հարցերի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։
«Դատելով արձագանքներից կարելի է ենթադրել, որ Իրանը գոնե այս փուլում չի ցանկանում ներգրավվել պատերազմական գործողությունների մեջ»․-կարծում է իրանագետ Գարիկ Միսակյանը։