Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը երկու անգամ հետաձգվել է։ Համակարգը ուժի մեջ պետք է մտներ 2024 թվականի սեպտեմբերից։ Սակայն հունիսի 17-ին քաղաքային իշխանությունները հայտարարեցին, որ այն մեկ կամ երկու ամսով կերկարաձգվի։
Նախատեսվում էր միասնական տոմսային համակարգի ներդրումը սեպտեմբերի 1-ից տեղափոխել նոյեմբերի 1։ Ավելի ուշ քաղաքապետարանը հայտնեց, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղափոխում է 2025 թվականի հունվար։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ երեկ հայտարարել է, որ այսօրվա արդյունքները մեղմ ասած գոհացուցիչ չեն։
«Հանրային տրանսպորտի ապագան միասնական տոմսային համակարգն է, և ուշ թե շուտ բոլոր ուղևորներն էլ օգտվելու են այդ համակարգից».-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել «Մուլտի Ավտոտրանս» տրանսպորտային ընկերության նախկին տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանը։