Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը պետք է ամրապնդվի այն մարտահրավերների հաղթահարմամբ, որոնք կանգնած են երկու երկրների միջև, Մայր տաճարի վերաօծման արարողությունից հետո armlur.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` անդրադառնալով հայ–ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակին: «Հայ-ռուսական հարաբերությունների ապագան որոշվելու է այն շատ խոր ավանդույթներով, որոնք միավորում են մեր բարեկամությունը, համերաշխությունը»․-նշել է Կոպիրկինը։
Դեսպանի խոսքով՝ երկու երկրների միջև բարեկամությունը ոչ միայն պետք է լինի նախկինի նման, այլ այն պետք է զարգանա, ամրապնդվի այն մարտահրավերների հաղթահարմամբ, որոնք ծառացած են մեր առջև։