ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Էջմիածնի Մայր տաճարում շարունակվող վերաօծման արարողության ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն օրհնեց Սուրբ սեղանը, որը ջրով և գինով լվացվեց։
Ապա Վեհափառը սուրբ մյուռոնաթափ աղավնու միջոցով օծեց Ավագ սեղանը՝ չորս անկյուններով։
Ավագ սեղանի օծման արարողությունը Գարեգին Երկրորդն ավարտեց Մատթեոսի ավետարանի մի հատվածի ընթերցանությամբ։ «Երկիրը սուրբ է, սուրբ է այն տեղը, որտեղ կանգնած ես»,– մեջբերեց Վեհափառն ու հավելեց՝ այս սրբավայրում է մշտավառ պահվել տեսլականը մեր անկախ պետականության վերակերտման։
Սուրբ պատարագի արարողության ժամանակ հրավիրյալների առաջին շարքում են ՀՀ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը և բաձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Մյուռոնօրհնեքն էր։
Սեպտեմբերի 27-ին էլ տեղի է ունեցել Մայր տաճարի Նավակատիքը` դռնբացեքը, նաև օծվել են եկեղեցու սյուները։