ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում վերահսկողության տակ են վերցրել Մակեևկա բնակավայրը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Արևմուտք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները հաջող հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Մակեևկա բնակավայրը», - ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ամփոփագրում:
Նշվում է, որ խոցվել է նաև Ուկրաինայի զինված ուժերի 44-րդ, 53-րդ մեքենայացված, 3-րդ գրոհային բրիգադների և տարածքային պաշտպանության 117-րդ բրիգադի կենդանի ուժն ու տեխնիկան Խարկովի մարզի Կուպյանսկի, ԼԺՀ-ի Մակեևկայի, ԴԺՀ-ի Գրիգորովկայի և Տորսկու շրջաններում, ինչպես նաև հետ է մղվել Ուկրաինայի զինված ուժերի գրոհային ստորաբաժանման հակագրոհը: