ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը սեպտեմբերի 30–ին պաշտոնական այցով կմեկնի Իրան Իսլամական Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես տեղեկացրել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից, Միշուստինը բանակցություններ կվարի Իրանի ղեկավարության հետ:
«2024 թվականի սեպտեմբերի 30–ին Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն (ք. Թեհրան) և բանակցություններ կվարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել առևտրատնտեսական և մշակութային–հումանիտար ոլորտներում ռուս–իրանական համագործակցության ամբողջ հատվածը:
Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից հստակեցրել են, որ հատուկ ուշադրություն կդարձվի տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը: