Մայր տաճարի վերանորոգմանն աջակցած բարերարներին շնորհվեց «Սուրբ Էջմիածին» շքանշան

«Սուրբ Էջմիածին» շքանշաններ շնորհվեցին Հեհափառ հայրապետի սրբատառ կոնդակի ընթերցանության ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Մայր տաճարի վերաօծման արարողության ժամանակ այսօր իր ելույթից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը շքանշաններ հանձնեց Մայր տաճարի վերակառուցման բարերարներին և նրանց կանանց։
Բարերարներին նորհաստատ «Սուրբ Էջմիածին» շքանշաններ շնորհվեցին Հեհափառ հայրապետի սրբատառ կոնդակի ընթերցանության ներքո։
Նրանք էին Վաչե և Թամար Մանուկյանները, Սամվել և Էթերի Կարապետյանները, Պերճ և Վերա Սեդրակյանները, Էրիկ և Միլանա Իսրայելյանները, Նուբար և Աննա Աֆեյանները, Էլզա Դիդիզյանը, Նվեր և Ելենա Մխիթարյանները, Անահիտ Յակուբյանը, Հրաչ և Սյուզն Թուֆայանները։
Նշենք, որ Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքներն ընդհանուր առմամբ ընթացել են 12 տարի։ 1–ին փուլով կատարվել են հետազոտման, նախագծման աշխատանքները, 2–րդ փուլում արդեն բուն շինարարական աշխատանքներն են եղել։ Մայր տաճարը փակ էր այցելուների համար 2018 թվականի վերջից։
Նման ծավալի վերանորոգման աշխատանքներ երբևէ չեն եղել, միայն 1620–ական թթ. Մովսես Տաթևացի կաթողիկոսի ժամանակ է եղել մեծածավալ վերանորոգում։
Էջմիածնի Մայր տաճարն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում, այդ պատճառով, ըստ նրա, վերանորոգման համար յուրաքանչյուր քար, շինանյութ ընտրվել ու համաձայնեցվել է ըստ ՅՈւՆԵՍԿՕ–ի և ՀՀ օրենսդրության պահանջների ու ստանդարտների։