Մայր տաճարի վերաօծման արարողությունը սկսվեց. Փաշինյանն ու Սիմոնյանը ներկա են

Մայր տաճարի մուտքի մոտ մարդկանց կուտակումներ են։ Մուտքը Էջմիածնի Մայր տաճար միայն հրավիրատոմսերով է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողությունը սկսվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի աղոթքով՝ «Հայր մեր»-ով։
Ամենայն հայոց կաթողիկոսը
Չնայած եկեղեցու հետ խորը տարաձայնություններին՝ իշխանության ներկայացուցիչները՝ ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի և ԱԺ խոսնակի հետ միասին մասնակցում են Մայր տաճարի վերաօծման արարողությանը, որն առաջին անգամն է 4-րդ դարից ի վեր։
Նիկոլ Փաշինյանը Մայր տաճար եկավ տիկնոջ` Աննա Հակոբյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Վահագն Խաչատուրյան, Նիկոլ Փաշինյան
Առավոտից Երևանից Էջմիածին ճանապարհին բազմաթիվ ոստիկաններ են շարվել։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ լրագրողներին զգուշացրել են, որ անվտանգության ծառայությունը նրանց թույլ չի տա տաճար մտնել, չնայած ավելի վաղ նախատեսվում էր եկեղեցու ներսում նկարահանումներ կատարել:
Սամվել Կարապետյան
Մուտքը Էջմիածնի Մայր տաճար միայն հրավիրատոմսերով է։ 500 հրավիրյալների թվում են Կ. Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Ռուս Ուղղափառ եկեղեցու պատվիրակության ղեկավար՝ Սմոլենսկի և Դորոգոբուժսկի միտրոպոլիտ Իսիդորը, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, որոնց թվում է նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Ալեն Սիմոնյան
Մայր տաճարի մուտքի մոտ
Մայր տաճարի մուտքի մոտ վաղ առավոտից մարդկանց կուտակումներ են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Մյուռոնօրհնեքն էր։
Սեպտեմբերի 27-ին էլ տեղի է ունեցել Մայր տաճարի Նավակատիքը` դռնբացեքը, նաև օծվել են եկեղեցու սյուները։