Իրանում ուղղաթիռ է կործանվել, որում եղել են ԻՀՊԿ-ի և հութիների ներկայացուցիչներ

Իրանի դրոշ
Տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Իրանում ուղղաթիռ է կործանվել, որում եղել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և Հութի շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնել է իրանցի քաղաքական մեկնաբան Մահյար Թուսին X-ի իր էջում։
Միջադեպի մանրամասները, այդ թվում՝ կործանման պատճառն պարզված չեն։
Մի շարք աղբյուրներից եկած տեղեկությունների համաձայն՝ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է Իրանում Եմենի հութիների համակարգող Մուհամմեդ Աբդուս-Սալամը։ Ուղղաթիռի կործանման տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։