ՀՀ–ի և ՌԴ–ի միջև բարեկամությունը պետք է ամրապնդվի մարտահրավերների հաղթահարմամբ. դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մայր աթոռում
Հայ–ռուսական հարաբերությունների ապագան որոշվելու է շատ խորը ավանդույթներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը պետք է ամրապնդվի այն մարտահրավերների հաղթահարմամբ, որոնք կանգնած են երկու երկրների միջև։ Այս մասին armlur.am–ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` անդրադառնալով հայ–ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակին:
«Հայ–ռուսական հարաբերությունների ապագան որոշվելու է այն շատ խորը ավանդույթներով, որոնք միավորում են մեր բարեկամությունը, համերաշխությունը»,– ասել Է դիվանագետը:
Նա նշել է, որ երկու երկրների միջև բարեկամությունը ոչ միայն պետք է լինի նույնը, այլ այն պետք է զարգանա, ամրապնդվի այն մարտահրավերների հաղթահարմամբ, որոնք ծառացած են մեր առջև: