ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի China Open մրցաշարի երրորդ շրջանում աշխարհի 47-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը պարտություն կրեց 3:6, 1:6 հաշվով։
Նա մրցում էր աշխարհի 115-րդ ռակետ, ուկրաինացի Յուլյա Ստարոդուբցևայի հետ։
Էլինա Ավանեսյանը երեք սեթում հաղթել էր ամերիկացի Քերոլայն Դոուլհայդին (6:3, 5:7, 6:2) և դուրս էր եկել Չինաստանի բաց առաջնության 3–րդ շրջան։
Տղամարդկանց մրցաշարում (АТР-500) աշխարհի 27-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Նա մրցում էր աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ։
Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի և աշխարհի 39-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորի դիմակայության հաղթողի հետ։