Որոշումն իրենցն է, ՌԴ-ն կաջակցի. Լավրովը՝ Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին

Ռուսաստանն իր կողմից պատրաստ է կատարել իր պարտավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման հարցը կախված է բացառապես նրանցից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
ա նշել է, որ այդ հարցում Ռուսաստանը պատրաստ է կատարել իր պարտավորությունները։
«Ինչպես ասում են, «It's up to them»։ Եթե նրանք ցանկանում են հանդիպել,«...» մենք միշտ պատրաստ ենք կատարել այն, ինչի մասին պայմանավորվել են մեր մասնակցությամբ», - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի վերջին Կազանում։ Ավելի վաղ ռուս պաշտոնյաները հայտարարել էին, որ հրավիրված են ԱՊՀ երկրների ղեկավարները: Գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին մասնակցելու են նաև կազմակերպության անդամ չհանդիսացող մի շարք երկրների առաջնորդներ: Մասնավորապես հաստատվել է Թուրքիայի նախագահի մասնակցությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ գագաթնաժողովին հրավիրել է նաև իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանին։
ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, սակայն վերջին շրջանում տնտեսական դաշինքին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն:
Օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած գագաթնաժողովից հետո հայտնի դարձավ, որ 2024-ի հունվարի 1-ից ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հրավեր են ստացել ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան:
Նշենք, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել նաև Ադրբեջանը։