Շաքարի համաշխարհային գինը նվազում է Հնդկաստանում և Թաիլանդում բերքի կանխատեսումների ֆոնին

Բրազիլիայում (N1 համաշխարհային արտադրող) բերքը նվազել է երաշտի և հրդեհների պատճառով, բայց Հնդկաստանում և Թաիլանդում, ընդհակառակը, սպասելիքները բավականին դրական են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Շաքարի համաշխարհային գները սկսել են նվազել Հնդկաստանում և Թաիլանդում բերքի բարենպաստ կանխատեսումների պատճառով։ Այս մասին հայտնում է Nasdaq-ը: Շաքարեղեգի գյուղատնտեսական սեզոնը սկսվում է հոկտեմբերին՝ բերքահավաքի և նոր եղեգ տնկելու ժամանակ։
Ինչպես են փոխվել սննդամթերքի գները Հայաստանում 2024 թվականի հունվար-մայիսին
Ice միջմայրցամաքային բորսայում շաքարի գները սեպտեմբերի կեսերից սկսել են աճել Բրազիլիայի (աշխարհում շաքարի խոշորագույն արտադրող) հարավ-արևելքում (Բրազիլիայում եղեգների աճեցման հիմնական շրջան) երաշտի և հրդեհների պատճառով բերքի բացասական սպասումների ֆոնին: Շաքարի պակասի մտավախությունների պատճառով գներն աճել են մոտավորապես 420 դոլարից մինչև 500 դոլար։
Հնդկաստանում, ընդհակառակը, առատ տեղումներ են լինում, որոնց շնորհիվ սպասվում է շաքարի ավելի բարձր բերք։ Ավելի բարձր բերք է սպասվում նաև Թաիլանդում. ընթացիկ սեզոնում այստեղ սպասվում է բերքի աճ գրեթե 20%-ով: Հնդկաստանն ու Թաիլանդը 2-րդ և 3-րդ խոշորագույն շաքար արտադրող երկրներն են աշխարհում։
Բրազիլիան շաքարավազի գները իջեցնում է, Հնդկաստանը և Թաիլանդը՝ բարձրացնում. մանրամասներ
Ըստ մայիսին ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի արած կանխատեսումների՝ 2024/25 սեզոնի ընթացքում շաքարի արտադրությունը կաճի 1,4%-ով՝ հասնելով մոտ 186 միլիոն տոննայի: Ընդ որում, սպառումը կաճի մի փոքր ավելի քիչ, քան 1%-ը՝ հասնելով մոտ 179 մլն տոննայի։