Լավրովն Արևմուտքին մեղադրել է գլոբալիզացիայի սկզբունքները խաթարելու մեջ

ՄԱԿ-ի քարտուղարությունն ավելի ու ավելի է վերահսկվում արևմտյան երկրների կողմից, ինչն արգելակում է բարեփոխումները և ուժեղացնում Արևմուտքի ազդեցությունը կազմակերպության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արևմուտքը ոչնչացրել է գլոբալիզացիայի հիմնարար սկզբունքները, ինչն անհնար է դարձնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի առաջարկած գլոբալ համագործակցության վերագործարկման ցանկացած փորձ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում։
«Գլոբալ համագործակցության վերագործարկման կարգախոսը հրաշալի է, ոչ ոք դեմ չէ։ Բայց ի՞նչ գլոբալ համագործակցության մասին կարելի է խոսել, երբ Արևմուտքը ոտնատակ տվեց գլոբալիզացիայի այն բոլոր անսասան արժեքները, որոնք այսքան տարի ներկայացվում էին որպես բոլորի համար ժամանակակից քաղաքակրթության բարիքներին հավասար հասանելիության երաշխիք»,- հռետորական հարց է հնչեցրել Լավրովը։
Դիվանագետը շարունակել է, որ ՄԱԿ-ին նոր կյանք հաղորդելու համար բավարար չէ «իրականությունից կտրված գագաթնաժողովներ անցկացնելը»:
Գուտերեշն ու Լավրովը կքննարկեն Ուկրաինային և Մերձավոր Արևելքին առնչվող հարցեր. Դյուժարիկ
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է վերականգնել վստահությունը բոլոր պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի հիման վրա: Նախարարը նաև մտահոգություն է հայտնել, որ ՄԱԿ-ի քարտուղարությունն ավելի ու ավելի է վերահսկվում արևմտյան երկրների կողմից, ինչը արգելակում է բարեփոխումները և ուժեղացնում Արևմուտքի ազդեցությունը կազմակերպության վրա:
Ամփոփելով խոսքը` ՌԴ արտգործնախարարն ասել է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունը պետք է առաջ տանի միավորող գաղափարները և փոխզիջումներ փնտրի, այլ ոչ թե արդարացնի Արեւմուտքին ձեռնտու նարատիվների ներդրումը:
ՆԱՏՕ–ն Կիևին հետախուզական տվյալներ է փոխանցում ՌԴ–ի օբյեկտներին հարվածելու համար. Լավրով