ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Լիբանանի շիական «Հզբոլլահ» շարժումը պաշտոնապես հաստատել է իր առաջնորդի` Հասան Նասրալլայի զոհվելու լուրը։
Նշենք, որ նա զոհվել է Բեյրութի վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով։
«Սեյիդ Հասան Նասրալլան` «Հզբոլլահի» գլխավոր քարտուղարը, միացել է նահատակներին, որոնց նա ղեկավարում էր ավելի քան 30 տարի»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Իսրայելը պաշտոնապես հաստատեց, որ ոչնչացրել է Նասրալլային Բեյրութում «Հզբոլլահի» գլխավոր շտաբի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու ժամանակ։ Հարվածների հետևանքով զոհվել է նաև շարժման հարավային ճակատի հրամանատար Ալի Քարքին։
Հիշեցնենք, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է նաև Հասան Նասրալլայի դուստրը` Զեյնաբ Նասրալլան։