Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Լեո Մկրտչյանը

Լեոն երգիչներ Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի որդին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ–2024»–ին Հայաստանը ներկայացնելու է 10-ամյա Լեո Մկրտչյանը։ Տեղեկությունը հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Նրան ընտրել են նախապես հայտարարված մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել։ Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը շուտով կհրապարակվեն։
Նշենք, որ Լեոն երգիչներ Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի որդին է։
Ինչպե՞ս «Եվրատեսիլի» եզրափակիչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հիշեցնենք, որ երաժշտական մրցույթը կայանալու է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կանոնները չեն պահանջում, որ հաղթող երկիրը հյուրընկալի մրցույթը, նա իրավունք ունի նաև հրաժարվել։
2023 թվականին «Մանկական Եվրատեսիլը» կայացել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում նոյեմբերի 26-ին։ Մրցույթում հաղթել է ֆրանսիացի Զոի Քլուզուրը «Cœur» երգով։
Վահան Քերոբյանի դուստրը մասնակցել է «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին. տեսանյութ