Դավթյանը մասնակցել Է ԱՊՀ երկրների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը

ԱՊՀ երկրների սահմանապահ գերատեսչությունների պաշտոնատար անձինք հավաքվել են Տաջիկստանի Գուլիստան քաղաքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Դավթյանը մասնակցել է սահմանի պահպանության կազմակերպման համար պատասխանատու ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը:
Հանդիպումը տեղի է ունեցել Գուլիստան քաղաքում (Տաջիկստանի սահմանապահ զորքերի բազայում): Այն բացել է Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության նախագահի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Բուերովը։
ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարը Ղազախստանում կմասնակցի ԱՊՀ երկրների համաժողովին
Ինչպես հաղորդում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայությունը, քննարկվել է ԱՊՀ երկրների արտաքին սահմանների հատվածներում ռազմաքաղաքական և սոցիալական կոնֆլիկտների առաջացման դեպքում սահմանապահ գերատեսչության կառավարման մարմինների աշխատանքի կարգը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև իրենց արտաքին սահմանների հատվածներում ռազմաքաղաքական և սոցիալական հակամարտությունների տեղայնացման հարցերը և պայմանավորվել համակարգել իրենց գործողությունները:
Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին. ՀՀ ԱԳ փոխնախարար
Տեղի է ունեցել բարդ իրավիճակներում ուժերի և միջոցների կիրառման փորձի փոխանակում:
Կառուցողական երկխոսության ընթացքում նրանք սահմանել են ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններին նոր իրողությունների պայմաններում գործնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համատեղ գործունեության եղանակների կատարելագործման հիմնական ուղղությունները: