ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը վստահեցնում է` որևէ մեկը չի ցանկանում իր ձեռքից խլել ընկերությունը։ Այս մասին նա ասաց Մայր աթոռ սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ նման խոսակցություններ են շրջանառվում, քանի որ վերջին շրջանում էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներ են լինում Երևանում, մասնավորապես Կենտրոն վարչական շրջանում։
«Մենակ դուք (կատակով դիմում է լրագրողներին,– խմբ.) կարող եք խլել, եթե դուք չխլեք, չեն խլի։ Չէ, իշխանությունը ոչ մի քայլ էլ չի անում»,– ասաց Կարապետյանը։
Նա ընդգծեց` մամուլում լուրերը շատ են. ամեն ինչի չէ, որ պետք է վստահել։