Ալի Խամենեին ուղերձով է հանդես եկել Նասրալլայի մահվան մասին տեղեկության ֆոնին

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մուսուլմաններին կոչ է արել միավորվել Լիբանանի ժողովրդի և «Հզբոլլահի» շուրջ և «օգնել դիմակայել» Իսրայելին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Մերձավորարևելյան տարածաշրջանում դիմադրության բոլոր ուժերը կանգնած են շիաների «Հզբոլլահ» շարժման կողքին։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահվան մասին հաղորդագրություններից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով PressTV հեռուստաալիքին։
«Տարածաշրջանում դիմադրության ամբողջ ճակատը կանգնած է «Հզբոլլահի» կողքին՝ աջակցելով նրան», - մեջբերում է լրատվականը նրա խոսքը։
Խամենեին հավելել է, որ տարածաշրջանի ճակատագիրը «որոշելու է դիմադրության ճակատը, մասնավորապես «Հզբոլլահը»:
Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել բոլոր մուսուլմաններին աջակցել Լիբանանի ժողովրդին և «Հզբոլլահին» բոլոր միջոցներով և օգնել դիմակայել Իսրայելին:
ԻՀՊԿ գեներալ-մայոր Աբբաս Նիլֆորուշանը զոհվել է Լիբանանին հասցված հարվածի հետևանքով․ Mehr
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Խամենեիին անվտանգ վայր են տեղափոխել Նասրալլայի մահվան մասին հայտարարությունների ֆոնին: Ըստ տեղեկությունների` Իրանը կապի մեջ է «Հզբոլլահի» և տարածաշրջանում այլ դաշնակիցների հետ հետագա գործողությունների շուրջ:
Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ը պաշտոնապես հաստատել էր, որ Նասրալլան ոչնչացվել է սեպտեմբերի 27-ին Բեյրութի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով:
Ավիահարվածը հասցվել է նախօրեին «Հզբոլլահի» ղեկավարության խորհրդակցության ժամանակ, որին կարող էր ներկա լինել Նասրուլլան: Ինչպես պնդում է Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրները, շիական կազմակերպության շտաբի վրա հարձակման ժամանակ հզոր ավիառումբեր են կիրառվել բունկերները խոցելու համար։ Փլուզվել է առնվազն վեց շենք, որոնք կանգնած են այն վայրի մոտակայքում, որի վրա օդային հարձակում է իրականացվել։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր և տասնյակ տուժածներ:
«Հզբոլլահը» հաստատել է իր առաջնորդի` Հասան Նասրալլայի զոհվելու լուրը