Թուրքիան չի կարող հանդես գալ որպես անկողմնակալ միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում.Մելքոնյան

Sputnik
«Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը».-Նյու Յորքից վերադառնալիս լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Երբ նայում ենք Փաշինյանի մոտեցումներին, դրանք բացասական չեն թվում: Նա ցանկանում է, որ Թուրքիան աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և ապահովի, որ իրենք խաղաղ ապրեն որպես հարևաններ որքան հնարավոր է շուտ: Մենք արդեն զբաղվում ենք դրանով և աշխատում ենք այդ ուղղությամբ».-մանրամասնել է Էրդողանը:
Ըստ Թուրքիայի նախագահի` հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հաջող ավարտն իր դրական ազդեցությունը կունենա նաև Երևանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորման վրա:
Ըստ ԵՊՀ-ի արևելեագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի` Հայաստանն այսօր էական հետքայլ է կատարում իր արտաքին քաղաքական սկզբունքներից։
«Թուրքիան չի կարող հանդես գալ որպես անկողմնակալ միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում».-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է Ռուբեն Մելքոնյանը։