Խաղաղությունը հաստատվում է ոչ թե փաստթղթով, այլ` ուժերի բալանսով.Հակոբյան

Sputnik
«Խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա»․-ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը դիտարկում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանելու տեսանկյունից, ստանում ենք հետևյալ պատկերը: Համաձայն Հայաստանի Սահմանադրության` Սահմանադրությանը հակասող համաձայնագրերը չեն կարող վավերացվել:
Եվ ինչպես մնացած դեպքերում, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո մենք այն պետք է ուղարկենք Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս պարզի համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը: Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար, շեշտել է Փաշինյանը։
Մինչդեռ, թե վարչապետը, թե իշխանության այլ ներկայացուցիչներ պնդում էին, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջ չկա։
«Խաղաղությունը հաստատվում է ոչ թե փաստթղթով, այլ` ուժերի բալանսով».-Sputnik Արմենիայի հետ զրույցում համոզմունք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։