Ծանրամարտիկ Աշոտ Մովսիսյանը երիտասարդների ԱԱ–ում բրոնզե մեդալակիր է դարձել

Ծանրամարտ. Արխիվային լուսանկար
Կանանց հավաքականի ծանրամարտիկներ Ալեքսանդրա Գրիգորյանը, Էմմա Պողոսյանը և Աննա Ամրոյանը նույնպես մեդալներ են նվաճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել։
Նա երկամարտում գրանցել է 366 կգ արդյունք: Մովսիսյանը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 158 կգ, իսկ հրում վարժությունում` 208 կգ։
Նշենք, որ երիտասարդների աշխարհի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը և Աննա Ամրոյանը բրոնզե մեդալներ են նվաճել, իսկ Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալ։
Առաջնությանը տղամարդկանցից մասնակցել են նաև հավաքականի անդամներ Նարեկ Մկրտչյանը, Սեյրան Խուդանյանը, Մերուժան Եղոյանը, Մարտին Պողոսյանը, սակայն մրցանակային տեղեր չեն զբաղեցրել։
Հիշեցնենք, որ երիտասարդների ԱԱ–ն անցկացվում է Իսպանիայի Լեոն քաղաքում։ Այն մեկնարկել է սեպտեմբերի 19–ին և ավարտվել է սեպտեմբեր 27-ին։