ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Աբբաս Արաղչին անդրադարձել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
«Այդ համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հիմքում դրված սկզբունքներին համապատասխան հաղորդակցությունների բացման հարցում ՀՀ հաստատակամ մոտեցումը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ մինչ այս Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել օգոստոսի 23-ին։ Նրանք զրուցել էին երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի մասին։