ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Պատրիարք հայրն իր մասնակցությունը կբերի Սրբալույս մյուռոնի և Մայր տաճարի վերաօծման արարողություններին։
Վեհարանում տեղի է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Պոլսո հայոց պատրիարքի առանձնազրույցը:
Կ․ Պոլսի հայոց պատրիարքը ժամանել է Մայր աթոռ սուրբ Էջմիածին
© Photo : Info Service Dept of the Mother See
Հիշեցնենք՝ օրերս ավարտվել է Մայր տաճարի վերանորոգումը, որը մեկնարկել էր 2018 թվականին։
4-րդ դարի սկզբին կառուցված Մայր տաճարում վերջին անգամ մեծածավալ վերանորոգման աշխատանքներ էին տարվել 1620–ականներին` կաթողիկոս Մովսես Տաթևացու օրոք։
Մյուռոնի օրհնությունը տեղի կունենան սեպտեմբերի 28-ին, Մայր տաճարի վերաօծումը՝ սեպտեմբերի 29-ին։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Պոլսո հայոց պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը
© Photo : Info Service Dept of the Mother See
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Պոլսո հայոց պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը
© Photo : Info Service Dept of the Mother See