ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումն արդիականացված «Պաղեստին-2» բալիստիկ հրթիռով հարվածել է Թել Ավիվին, ինչպես նաև կարևոր թիրախ է գրոհել Աշկելոնում: Այս մասին ուրբաթ հայտնել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Իսրայելական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ գիշերը հաջողվել է հետ մղել Եմենից հրթիռային հարձակումը, սակայն տարհանման ընթացքում՝ ապաստարանների մոտ հրմշտոցի հետևանքով, 17 մարդ թեթև վնասվածքներ է ստացել:
«Ռազմական գործողությունների հինգերորդ փուլի շրջանակներում, որոնք ուղղված են Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելուն և Պաղեստինում և Լիբանանում դիմադրությանը, Եմենի զինված ուժերն Ամենազոր Ալլահի օգնությամբ իրականացրել են գործողություն՝ օկուպացված Յաֆֆայում (Թել Ավիվ) «Պաղեստին-2» բալիստիկ հրթիռի միջոցով խոցելով ռազմական թիրախ, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող օբյեկտ Աշկելոնում՝ «Յաֆֆո» անօդաչու թռչող սարքի միջոցով»,-հայտնել Է Սարիան իր տելեգրամյան ալիքում։
Նա նաև հայտնել է, որ Եմենի զինված ուժերը շարունակում են ռազմական գործողություններն Իսրայելի դեմ՝ ի աջակցություն պաղեստինյան և լիբանանյան «եղբայրների»: