ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանը

Մյուռոնօրհնեքը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ին, իսկ տաճարի վերաօծման արարողությունը` սեպտեմբերի 29-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին նախագահի աշխատակազմից։
«Նախագահը մասնակցելու է Մայր տաճարի վերաբացման և վերաօծման արարողությանը»,– նշեցին աշխատակազմից։
Նշենք, որ սեպտեմբերի 28-ին կայանալու է մյուռոնօրհնեքը, իսկ Մայր տաճարի վերաօծման արարողությունը կլինի սեպտեմբերի 29-ին։
Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը, չնայած ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններին, հրավիրել է նրանց Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողությանը։
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ինքը հրավեր ստացել է, սակայն չի կարողանա մասնակցել, քանի որ պաշտոնական այցով Կանադայում է լինելու։ Օրերս հայտնի դարձավ, որ այդ այցը չեղարկվել է։ Սեպտեմբերի 27-ին Սիմոնյանի խոսնակը` Մովսես Հարությունյանը, լրատվամիջոցներին ասել է, որ առայժմ հստակ որոշում չկա ԱԺ նախագահի մասնակցության հարցի վերաբերյալ։