Հայաստանի թիմը 3 ոսկե մեդալ է նվաճել Աստղագիտության միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 3 ոսկե մեդալ է նվաճել Աստղագիտության միջազգային օլիմպիադայում
Ընդհանուր առմամբ օլիմպիադային մասնակցել է 20 երկիր, 96 աշակերտ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի թիմն Աստղագիտության միջազգային 3-րդ օլիմպիադայում 3 ոսկե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Օլիմպիադան անցկացվել է սեպտեմբերի 15-22-ը, ՌԴ Սոչի քաղաքում։
«Մասնակցել է 20 երկրի 96 աշակերտ, յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը և Նարեկ Գալստյանը արժանացել են ոսկե մեդալների: Օլիմպիադան անցկացվել է 3 փուլով՝ տեսական, գործնական և դիտողական»,– ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի թիմը ղեկավարել է Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ, միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Արտավազդ Հարությունյանը: