Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Չինաստանը, Բրազիլիան և այլ երկրներ մտադիր են Ուկրաինայի հետ կապված հարթակ ստեղծել. Վան Ի

«Խաղաղության բարեկամները» ոչ թե փակ խումբ է, այլ բաց հարթակ, որը ձգտում է ոչ թե մրցակցության և առճակատման, այլ նորարար երկխոսության զարգացման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանը, Բրազիլիան և գլոբալ հարավի այլ երկրներ մտադիր են ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարթակ ստեղծել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ՄԱԿ–ի ԳՎ–ի շրջանակում Բրազիլիայի նախագահի խորհրդական Սելսու Ամորիմի հետ հանդիպմանը հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ղեկավար Վան Ի–ն։
«Չինաստանը, Բրազիլիան և գլոբալ Հարավի այլ պետություններ մտադիր են առաջիկայում Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ ստեղծել «Խաղաղության բարեկամներ» հարթակը։ Դա խաղաղության հասնելու` Չինաստանի, Բրազիլիայի և գլոբալ Հարավի երկրների փորձն է», – հայտարարել է Վան Ի–ն։
Նա նշել է, որ «Խաղաղության բարեկամները» ոչ թե փակ խումբ է, այլ բաց հարթակ, որը ձգտում է ոչ թե մրցակցության և առճակատման, այլ նորարար երկխոսության զարգացման։
ՌԴ Կուրսկի մարզ Ուկրաինայի ներխուժումից հետո բանակցություններ չեն կարող լինել․ Լավրով