Ցեմենտ արտադրող ընկերությունը խուսափել է հարկերից. մոտ 162 մլն դրամ վնասը վերականգնվել է

Ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերությունը 2023 թվականի որոշ ամիսներին թերհայտարարագրել է շրջանառությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ցեմենտի արտադրությամբ զբաղվող ՓԲԸ–ն խուսափել է հարկեր վճարելուց և պետությանը ավելի քան 161 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել են ՓԲԸ կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Կատարված լայնածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերությունը 2023 թվականի որոշ ամիսներին թերհայտարարագրել է արտադրված ցեմենտի իրացման շրջանառությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Հարկային համալիր ստուգման ընթացքում ընկերության կողմից ճշգրտվել են նախկինում ներկայացված հաշվարկ-հաշվետվությունները։ Արդյունքում պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր` 161 մլն 870 հազար 946 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություններ և տույժեր:
Նախաքննությունը շարունակվում է:
Կառուցապատողը վերականգնել է մոտ 450 մլն դրամ հարկային գումար. Քննչական կոմիտե