Հոկտեմբերի 27-ը ոչ միայն արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցն է, այլև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարության օրը։
Սուրբ Աննա եկեղեցում այսօր միասնական աղոթք է հնչել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների տունդարձի համար։ Միջոցառմանը ներկա է եղել և լրագրողների հարցերին պատասխանել է նաև անվանի գիտնական, բարերար, «Ավրորա» մարդասիրական կազմակերպության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
«Աշխարհում չի եղել նման փորձ, երբ խաղաղությունը տևի մի քանի րոպեից ավելի, եթե դրա հիմքում արդարություն չկա»,- ասել է հայազգի բարերարը՝ պատասխանելով Ադրբեջանի հետ խաղաղության հնարավորության մասին հարցին։