Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է նաև արդարադատւթյան նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով խորհրդարանական մեծամասնության նախաձեռնած ստորագրահավաքին և փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականի վերաբերյալ Մինասյանի երեկվա արձագանքին։
Քոչարյանի համոզմամբ` Մինասյանը երեկ շատ անթույլատրելի և վտանգավոր հայտարարություն է արել` պատգամավորներին մեղադրելով խարդավանքների մեջ։
«Գրիգոր Մինասյանը թող գնա Սահմանադրություն կարդա, լավ չի կարդացել։ ՀՀ արդարադատության նախարարը փաստորեն սահմանադրություն չի կարդացել և չգիտի, որ պատգամավորները խժդժություններով չեն զբաղվում»,– ասել է Քոչարյանը` հավելելով, որ իր արտահայտության համար արդարադատության նախարարը պետք է բացատրություն տա։