Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը․ Նյու Յորքից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Սա այն է, ինչին մենք ձգտում ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ Անկարան հույս ունի լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները, «քանի որ երկու կողմերն էլ հանդես են գալիս խաղաղության օգտին»։
ԱԺ Պաշտպանոթյան և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է Թուրքիայի նախագահի հայտարարությունը` կարծիք հայտնելով, որ տարածաշրջանային բոլոր գերտերությունները պետք է միտված լինեն խաղաղության հասնելոուն, և Թուրքիան նույնպես անելիք ունի։