Ես արտառոց ոչինչ չեմ արել, ուղղակի արձանագրել եմ փաստը` «մարդասպաններ», «ցեղասպաններ». Մետաքսե Հակոբյան

Sputnik
Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ իրավական գործընթաց չի նախաձեռնելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հակոբյանը` մեկնաբանելով «Եռաբլուրում» այսօր տեղի ունեցած միջադեպը։
« Ես արտառոց ոչինչ չեմ արել, ուղղակի գրական հայերենով արձանագրել եմ փաստը` «մարդասպաններ», «ցեղասպաններ»։ Ես կարծում եմ, որ դա բնական, նորմալ, ճիշտ ձևակերպումն է իրենց արածի` առ այսօր»,– ասել է պատգամավորը։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմին ու դրանից հետո ստեղծված իրավիճակին` Մետաքսե Հակոբյանը միանշանակ մեղադրել է Հայաստանի իշխանություններին։
Հիշեցնենք` 44-oրյա պատերազմի տարելիցի առիթով այսօր առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Հայաստանի և Արցախի կառավարության անդամներն ու Աժ պատգամավորները՝ առանձին-առանձին։Արցախցիները Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին դիվավորել են դժգոհությամբ ու մեղադրական վանկարկումներով։ Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին անվանել է «մարդասպաններ» և «ցեղասպաններ»։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Մետաքսե Հակոբյայի հասցեին ասել է. «Զիբիլի վրայի կատվին տարեք այստեղից»։