Այդպես էլ այդ մարդը չհասկացավ, որ միջազգային հարաբերություններում ցանկությունները, պատրանքները դեր չունեն. Սուրեն Սուրենյանց

Sputnik
ՄԱԿ–ի ամբիոնից Հայաստանի ղեկավարի ելույթը` ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հետ, դարձյալ կառուցված էր պատրանքների վրա. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
«Այդպես էլ այդ մարդը չհասկացավ, որ միջազգային հարաբերություններում ցանկությունները, պատրանքները որևէ դեր չունեն»,– ասել է Սուրենյանցը։
վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, որ խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլ նաև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա։
Նա վստահեցրել է, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է ստորագել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, որն 80 տոկոսով համաձայնեցված է։
Փաշինյանը նաև ասել է, որ եթե խաղաղության պայմանագիրը հակասի Հայաստանի Սահմանադրությանը, ապա Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը հանուն խաղաղության։
Հայաստանի վարչապետն իր ելույթում մեջբերել է հայկական առածը` լավ ասենք, որ լավ լինի, և աշխարհի լիդերներին հորդորել լավ բաների մասին։