«Եռաբլուր» այցելած իշխող քաղաքական թիմի անդամներից լրագրողների հարցերին պատասխանել է նաև ԱԽ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Նա կարծիք է հայտնել, որ տեղի ունեցածը Հայաստանի 30 տարվա քայլերի հետևանքն է։
«Պետական համակարգի աշխատանքի կոռուպցիայի, չարաշահումների, պետական պաշտոնյաների անգործության հետևանքն է։ Եվ ոչ միայն պետական, այլև մասնավոր, մեր բոլորի, քաղաքացիների ապրածի հետևանքն է»,– ասել է Արշակյանը։